00:00:00

Տարոն Մարգարյանը դասեր չի քաղել Սերժ Սարգսյանի հեռացումից

12:01, 12 մայիս 2018

«Մենք օրակարգում նման հարց չենք քննարկել, քաղաքապետարանը իր աշխատանքները իր հունով կատարում է»: Երեկ պատասխանելով Irakanum.am-ի հարցին, թե ստեղծվել է «Մերժում ենք Տարոնին» նախաձեռնությունը, որի անդամները պահանջում են Ձեր հրաժարականը, նշեց Երեւանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Երկու  օր  անընդմեջ ակտիվիստները ակցիաներ են իրականացնում Երևանի քաղաքապետարանի դիմաց՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջով: Թեպետ ակցիան իրականացնող ակտիվիստները հայտարարել են, որ իրենք կապ չունեն Իմ քայլը նախաձեռնության և թավշյա հեղափոխության առաջնորդների հետ և կատարում են ինքնուրույն ակցիա, սակայն ակնհայտ է, որ այն  հեղափոխական ալիքի շարունակությունն է: Քաղաքը մերժում է Տարոնին, վերջինս նշում՝ օրակարգում նման հարց չունեն: Բնականաբար Մարգարյանի արձագանքն այդպիսին պետք է լիներ: Ի վերջո երբ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարը նոր էր ձեւավորվում, Սարգսյանն ու ՀՀԿ-ականները եւս միաբերան հայտարարում էին, թե իրենց օրակարգում նման հարց չկա, եւ որ Սերժ Սարգսյանի  ու նրա ղեկավարած քաղաքական ուժի հեռացումը ֆանտաստիկայի ժանրից է: Իսկ, թե իրադարձությունները հետագայում զարգացման   ինչ ընթացք ստացան, հայտնի է բոլորին: Սերժ Սարգսյանի հեռացմանը որքան էլ տարօրինակ թվա, նպաստել է նաեւ ինքը՝ Մարգարյան Տարոնը: Մամուլում բազմաթիվ հրապարակումներ կան այն մասին, թե ինչպես են Մարգարյանի ենթակայության ներքո աշխատող վարչական շրջանների ղեկավար անձինք դաժանաբար ծեծի ենթարկում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող քաղաքացիներին, ջարդում մեքենաներ, հարվածում ակտիվիստներին:  Սերժ Սարգսյանին ու Տարոն Մարգարյանին թվացել էր, որ ճնշելով քաղաքացիներին կկարողանան հասնել ցանկալի արդյունքին, սակայն տեղի ունեցավ բոլորովին հակառակը: Բռնություններից հետո մարդկանց թիվը փողոցներում եւ հրապարակներում կրկնապատկվում էր: Տարոն Մարգարյանը ակնհայտորեն դասեր չի քաղել Սերժ Սարգսյանի սխալներից եւ հեռացումից:  Երկու օր առաջ ահազանգ ստացվեց այն մասին, որ Մարգարյանի թիմակիցները ծեծի են ենթարկել քաղաքապետարանի շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող  քաղաքացիներից երկուսին: Տուժողները պատմել էին, որ 17JO707 պետհամարանիշի սպիտակ գույնի նիվա շեվրոլետ տեսակի ավտոմեքենայից դուրս է եկել մի երիտասարդ, ով 2 երիտասարդներին ծեծել է, ընթացքում նաև ջարդել են բարձրախոսը: Ըստ տուժողների՝ մեքենան պատկանում է Տարոն Մարգարյանի թիմակիցներից մեկին: Գործը ոստիկանությունում է: Նշենք, որ կան տեղեկություններ, համաձայն որի Մարգարյանը հրահանգել է իր թիմակիցներին սոցիալական ցանցերում իր հասցեին գովեստի խոսքեր գրել: Ակնհայտ է, որ Երեւանի գործող քաղաքապետի օրերը հաշված են: Նոր իշխանությունը նրան չի ների տարիներ շարունակ հարկատուների գումարները անիմաստ վատնելու, եւ ավելի լավ Երեւան կարգախոսի ներքո Երեւանը քանդելու մեջ, այդ ընթացքում հասցնելով հսկայական միջոցներ կուտակել: Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր