00:00:00

Լևոն Ալթունյանի ուղերձը բուժքույրերի միջազգային օրվա կապակցությամբ

15:38, 12 մայիս 2018

Լևոն Ալթունյանն ուղերձ է հղել՝ բուժքույրերի միջազգային օրվա կապակցությամբ, որում ասվում է. Թանկագին բուժքույրեր, հարգելի գործընկերներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեր մասնագիտական տոնի՝ բուժքույրերի միջազգային օրվա կապակցությամբ: Չափազանց մեծ է ձեր դերակատարությունը։ Անհնար է պատկերացնել առողջապահության համակարգն առանց ձեր մասնակցության։ Դուք բժիշկների անփոխարինելի օգնականներն եք, որ մասնագիտական ձեր գործառույթներով, ձեր բարի վերաբերմունքով նպաստում եք հիվանդի արագ ապաքինմանը։ 21-րդ դարում բուժքույրն առավել մեծ առաքելություն ունի, ինչը պահանջում է մշտապես բարձրացնել մասնագիտական ունակություններն ու փորձառությունը։ Հայաստանում ներդրված շարունակական մասնագիտական զարգացման համակարգը ձեզ համար հնարավորություն է ստեղծել ետ չմնալու աշխահի զարգացումներից։ Հայաստանի և Արցախի բոլոր բուժքույրերին մաղթում եմ առողջություն և անձնական երջանկություն` մարդասիրական իրենց առաքելությունը մեծ նվիրումով և բարձր տրամադրությամբ շարունակելու համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր