00:00:00

Վայոց ձորի մարզի Շատին գյուղում սողանք է ակտիվացել

15:11, 12 մայիս 2018

ՀՀ  արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը մայիսի 11-ին, ժամը 13:52-ին տեղեկություն է ստացել, որ Վայոց ձորի մարզի Շատին գյուղի Հոստուն թաղամասում նկատվում է սողանքային երևույթների ակտիվացում: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունը Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ գյուղի 19-րդ փողոցի 2-րդ փակուղու թիվ 7 տանը հարակից տարածքում տեղի է ունեցել հողազանգվածի սահք՝ մոտ 6 մ երկարությամբ և 4 մ լայնությամբ (մոտ 30 խմ հողազանգված): Ստացված տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր