00:00:00

Սոնա Շահգելդյանը կամավոր ներկայացել է ոստիկանություն

23:44, 13 դեկտեմբեր 2021 Շոուբիզնես

Երգչուհի Սոնա Շահգելդյանը կամավոր ներկայացել է ոստիկանության բաժին։ Տեղեկությունը հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։ «Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի (ՔՀԲ) ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ դեկտեմբերի 11-ին բաժին է ներկայացել 35-ամյա Սոնա Շ.-ն, որը դեկտեմբերի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի (ապօրինի ձեռնարկատիրությունը) մեղադրանքով»,- նշված է հաղորդագրության մեջ։ Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն: Սոնա Շ-ն ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 11-ին հայտնի էր դարձել, որ երգչուհու նկատմամբ հետախուզում է հայտարարվել։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր