00:00:00

Արցախի Հանրապետության ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը ուղերձ է հղել

15:00, 12 մայիս 2018

Արցախի Հանրապետության ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանի շնորհավորական ուղերձը՝ ՀՀ ոստիկանության գնդապետ Վալերի Օսիպյանին Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի պաշտոնին նշանակվելու կապակցությամբ. «Հարգելի Վալերի Ռազմիկի. Սրտանց շնորհավորում ենք Ձեզ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի պատասխանատու պաշտոնին նշանակվելու կապակցությամբ։ Պետականության հենասյուների ամրապնդման գործում չափազանց կարևոր է ոստիկանության դերակատարումը, իսկ հասարակության անվտանգությունը, քաղաքացու իրավունքների և ազատությունների ապահովումը այն կարևոր բաղադրիչներն են, որոնց անշեղ իրականացման դեպքում միայն կարող ենք ակնկալել մեր գործունեության ցանկալի արդյունքները։ Համոզված ենք, որ այսուհետ էլ ավելի կամրապնդվի Հայաստանի և Արցախի Հանրապետությունների ոստիկանությունների միջև ձևավորված համագործակցությունը՝ որակական նոր հարթություն տեղափոխելով հանցավորության դեմ տարվող պայքարը։ Եվս մեկ անգամ շնորհավորելով՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի պաշտոնին նշանակվելու կապակցությամբ, մաղթում ենք ուժ ու եռանդ ոստիկանության գործունեության արդյունավետությունը բարձրացնելու, և ոստիկանության հանդեպ հասարակության վստահությունը էլ ավելի ամրապնդելու գործում՞»։ Արցախի ոստիկանություն

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր