00:00:00

Ամբողջ կյանքս մաքուր եմ ապրել. Սոնա Շահգելդյանի արձագանքն իր նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին լուրերին

19:31, 11 դեկտեմբեր 2021 Շոուբիզնես

Երգչուհի Սոնա Շահգելդյանն ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է իր նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին լուրին: Մասնավորապես իր ֆեյսբուքյան էջում նա լատինատառով գրառում է  կատարել: «Ես չգիտեմ, որ մի հիմարն է նման բաներ գցում, տարածում։ Ամբողջ կյանքս մաքուր եմ ապրել, բայց այս հարցին ուրիշ ձև եմ արդեն մոտենալու և ինքս պահանջում եմ նման տարածումների համար դիմել շատ վատ քայլերի։ Ինչ ասես անում են, շատերին չեք հետախուզում, մաքուր մարդկանց վրա եք հիմա էլ հասել։ Ամոթ ա, Աստծուց վախեցեք»,- գրել է նա։ Հիշեցնենք, որ այսօր SHAMSHYAN.com-ը գրել էր, որ  2 օր է, ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզում է հայտարարվել երգչուհի Սոնա Շահգելդյանի նկատմամբ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր