00:00:00

Սոնա Շահգելդյանը անդրադարձել է իր նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին տեղեկություններին

17:27, 11 դեկտեմբեր 2021 Շոուբիզնես

Երգչուհի Սոնա Շահգելդյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է Shamshyan.com-ի հրապարակմանը, համաձայն որի երգչուհու նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Շահգելդյանը գրել է․ Ես չգիտեմ որ մի հիմարն է նման բաներ գցում, տարածում․ սաղ կյանքս մաքուր եմ ապրել։ Բայց էս հարցին ուրիշ ձեւ եմ արդեն մոտենալու եւ ինքս պահանջում են նման կեղծ տարածումների համար դիմել շատ վատ քայլերի․․․ Հիշեցնենք, SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ 2 օր է, ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզում է հայտարարվել երգչուհի Սոնա Շահգելդյանի նկատմամբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինիս նկատմամբ հետախուզում է հայտարարվել ՀՀ քր.օր-ի 188 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր