00:00:00

Փաշինյանը տեղափոխվելու է ապրելու կառավարական առանձնատուն

05:02, 12 մայիս 2018

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղափոխվելու է բնակվելու կառավարական առանձնատանը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշել է, թե դա պահանջում է ՀՀ օրենսդրությունը։ «Մենք տեղափոխվում ենք այդ առանձնատուն մի քանի նկատառումներից ելնելով։ ՀՀ օրենսդրությամբ սահմանված է, որ վարչապետը պետք է ապրի այդ առանձնատանը։ Եթե այդ առանձնատունը դատարկ է մնում, կարող է սիմվոլիզմ լինել, թե ՀՀ-ում վարչապետ չկա։ Ինչպես ՀՀ վարչապետի երկու նստավայրերում էլ ես աշխատում եմ։ Հետագայում մենք կմտածենք, թե ինչպես փոխենք կամ չփոխենք օրենսդրությունը։ Մտադիր եմ զբաղեցնել նաեւ վարչապետի համար նախատեսված պետական առանձնատունը։ Այս պահին բնակվում են այդ տարածքում Սերժ Սարգսյանը եւ ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը»,- ասել է Փաշինյանը։ Նա նշել է, թե առաջիկայում Սերժ Սարգսյանը կտեղափոխվի այլ տեղ, օրենքով սահմանված կարգով կտրամադրվի այլ առանձնատուն։ «Չգիտեմ ինչ ժամկետում, ես մեկամսյա ժամկետ եմ սահմանել, կտեղափոխվի։ Ինչ վերաբերում է Գագիկ Հարությունյանին, օրենսդրությունից կերեւա, թե որքանով է թույլատրելի, որ նա բնակվում է կառավարական առանձնատանը»,- նշել է վարչապետը՝ արձանագրելով, որ օրենքով հստակ սահմանված է, որ վարչապետը պետք է ապրի այնտեղ։ Փաշինյանը, ի դեպ, խոստացել է առաջիկա ուղիղ եթերներից մեկը նվիրել կառավարական առանձնատունը ցուցադրելուն։ «Երեկ առաջին անգամ եղել եմ այնտեղ։ Դուք պիտի իմանաք, թե ինչի համար եք վճարում»,- ասել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր