00:00:00

Նոր կառավարության ամենաերիտասարդ անդամը 27 տարեկան է, ամենատարիքովը՝ 50

04:36, 12 մայիս 2018

ՀՀ Կառավարությունում այսօր նշանակումներ են տեղի ունեցել. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նշանակվել են փոխվարչապետերն ու մի քանի նախարարներ: Նրանք, ի տարբերություն նախորդ կառավարությունների անդամների՝ երիտասարդ կադրեր են: Այս մասին գրում է Armtimes.com-ը: Ներկայացնում ենք այս պահի Կառավարության կազմը և դրա անդամների տարիքը. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան - 42 տարեկան։ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյան-30 տարեկան ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյան - 39 տարեկան։ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյան - 29 տարեկան։ ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյան - 39 տարեկան։ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյան - 32 տարեկան։ ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյան - 27 տարեկան։ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյան - 50 տարեկան։ Ի դեպ, բավականին երիտասարդ են նաև ՀՀ ոստիկանության և ՀՀ ԱԱԾ ղեկավարները. ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյան - 48 տարեկան։ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյան - 38 տարեկան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր