00:00:00

Քոչարյանի անունը ցանկացած դաշինքի գլխին երաշխավորում է պարտություն․ Դանիելյան

04:36, 07 դեկտեմբեր 2021 Բլոգ

Ես պրագմատիկ չեմ համարվում: Համենայն դեպս «ընդդիմություն» կոչեցյալը, մեր առաջ բերած օրակարգերը դելեգիտիմացնելու գործում, պնդում էր, որ մենք ռադիկալ ենք, ավանտյուրիստ ենք, մարգինալ ենք ու դե Ազատիչիս ասած՝ «առավելապաշտ»: Մի կողմ դնենք այդ պնդումների իրավացիությունը: Ենթադրենք, որ դա ճիշտ է: Ենթադրենք, որ ես` ով ասում է, որ կապիտուլյացիա ստորագրելն էր դավաճանություն՝ ռադիկալ ավանտյուրիստ եմ, իսկ նրանք, ովքեր պնդում են, որ շուտ պիտի ստորագրվեր՝ պրագմատիկ քաղաքական գործիչներ: Ենթադրենք «սահմանադրական ճանապարհն» էր պրագմատիզմ, ընտրությունների գնալը, Սաղաթելյան Իշխանին առաջադրելը... Ենթադրենք նաև, որ ընտրությունների գաղափարը կեղծ չի, ու դրանց մասնակցելն իմաստալի է:
Երեկ հենց Իշխան Սաղաթելյանի գյուղում ՀՅԴ-ն հավաքել է 50% ավել քվե, քան հունիսի 20-ի ընտրություններին: Հիմա քաղաքական պրագմատիզմի տեսանկյունից ի՞նչ որոշում պիտի կայացնի, խոսքի օրինակ` «Հայաստան» դաշինքը... Ստացվում ա, որ Քոչարյանին անունը ցանկացած դաշինքի գլխին երաշխավորում է պարտություն... ըըը... զուտ պրագմատիզմի տեսանկյունից: Նույն հարցն իհարկե ՀՀԿ-ին էլ կարելի է տալ, բայց քանի որ իրենք ի սկզբանե դեմ էին ԱԺ ընտրություններին մասնակցել, հարցիս հիմնական բեռը ընկնում է հարգարժան «հայաստանցիների» ուսերին:
Որտովհետև ստացվում է, որ հայրենիք ծախելուց սաղդ պրագմատիկ եք, իսկ քաղաքական դիակները հողին հանձնելուց լրիվ հակառակն եք՝ ռադիկալ նեկրոֆիլ: Այլասերվածությամբ կարաք հանգիստ Նիկոլենց հետ մրցեք: Ցավոք, կամ բարեբախտաբար՝ ուրիշ ոչնչում չեք կարում մրցեք:
Էս ամեն ինչը բեմադրվում է կապիտուլյացիան զմրսելու համար: Ընտրությունները, ակցիաները, անբովանդակ քֆրտոցը: Արցախը դուք բոլորդ միասին եք հանձնել ու հանձնում:
Էլի եմ ասում՝ հարցրեք Փաշինյանին` ո՞վ է զորքի լրահամալրման դադարեցման հրամանը տվել:
Արթուր Դանիելյան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր