00:00:00

Փաշինյանի աներորդին կդառնա պատգամավոր

02:01, 12 մայիս 2018

«Ելք» խմբակցությունը երկու նոր պատգամավոր կունենա։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մանդատը փոխանցվելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանին։ Փաշինյանը ԱԺ պատգամավոր էր ընտրվել թիվ 4 ընտրատարածքի տարածքային ցուցակից, իսկ Սիմոնյանը երկրորդն էր հավաքած ձայների քանակով։ Պատգամավոր կդառնա նաև ՔՊ անդամ Հրաչ Հակոբյանը։ Նա երրորդն էր հավաքած ձայների թվով թիվ 3 ընտրատարածքում։ Առաջինը Արարատ Միրզոյանն էր, որը նշանակվել է առաջին փոխվարչապետ, իսկ երկրորդը՝ Արայիկ Հարությունյանն էր, որը նշանակվել է կրթության և գիտության նախարար։ Նշենք, որ Հրաչ Հակոբյանը Նիկոլ Փաշինյանի աներորդին է, «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյանի եղբայրը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր