Հայաստանի Կառավարությունում եւ կառավարությանն առընթեր մարմիններում կադրային վերադասավորումներ են: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշ նշանակումներ արդեն իսկ արել է: Մասնավորապես ԱԱԾ տնօրեն, Ոստիկանության պետ, երկու կարեւորագույն այս կառույցները ունեն նոր ղեկավարներ:
Ինչպես հայտնի է, երբ Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի վարչապետությունը կանխելու եւ ՀՀԿ-ին իշխանությունից հեռացնելու գործընթաց նախաձեռնեց շատերը թերահավատորեն վերաբեվեցին: Եղան տեսակատներ անգամ այն մասին, որ հասարակությունը հերթական անգամ հիասթափված տուն է վերադառնալու: Հայաստանում իշխանափոխության հեռանկար չէին տեսնում հատկապես Սերժ Սարգսյանի թիմակիցները, ովքեր տարիներ շարունակ հլու- հնազանդ եղել են հրահանգներ կատարողներ: Հետո, երբ ՀՀԿ-ն սկսեց «ճաքեր» տալ, Սերժ Սարգսյանին հավատարմություն տված գործիչներից ոմանք սկսեցին դավաճանել նրան:
Նախ ԵԿՄ վարչության նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանը հայտարարեց, որ նա պարզապես ՀՀԿ ցուցակով է պատգամավոր ընտրվել, եւ որ ԵԿՄ անդամ է, ոչ թե Հանրապետական: Ավելի ուշ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը շեղվեց կուսակցության ընդհանուր գծից: Նույն կերպ վարվեց նաեւ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը:
Նրանց շարքին այսօր դասվեց արդեն Պաշտպանության նախարար նշանակված Դավիթ Տոնոյանը, ով մինչ այդ զբաղեցնում էր Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնը: Տոնոյանը եղել է Պաշտպանության փոխախարար: Այսինքն Սերժ Սարգսյանի զինվորը, ում պաշտոնավարման օրոք տեղի ունեցավ ապրիլյան քառօրյա պատերազմը, ի ցույց դնելով երկրի ռազմաքաղաքական ղեկավարության թերացումները: Տոնոյանը լինելով պաշտպանության փոխնախարար բականաբար պատասխանատու էր Սերժ Սարգսյանի վարած քաղաքականության հետ:
ՀՀԿ-ն նմանվել է «խորտակվող նավի»: Իսկ «խորտակվող նավից», բոլորին է հայտնի թե ովքեր են առաջինը լքում, հնարավոր ու անհնարին ելքերը գտնելով:
Irakanum.am