00:00:00

Հարութ Փամբուկչյանին տեղափոխել են հիվանդանոց

21:20, 11 մայիս 2018 Մշակույթ

Losarmnews.com-ը գրում է, որ իրենց տեղեկություններով՝  երեկ Հարութ Փամբուկչյանին տեղափոխել են հիվանդանոց: Ըստ  աղբյուրի՝ պատճառը հավանաբար երեկվա սկանդալային դեպքերն ու դրանց լուսաբանումն էր մամուլում, ինչն իսկապես ազդել է երգչի վրա: Երեկ ողջ համացանցը ողողված էր ամերիկաբնակ երգիչ Հարութ Փամբուկչյանի (Ձախ Հարութ)  տեսանյութով, որտեղ երևում է, թե ինչպես են Գլենդել քաղաքում տեղի ունեցող միջոցառման ժամանակ որոշ մարդիկ աղմուկ-աղաղակ էին բարձրացրել երգչի կատարման ժամանակ: Որոշները, ովքեր կրում են Նիկոլ Փաշինյանի դիմանկարով շապիկներ,  թիկունքով էին կանգնել երգչին՝ այդկերպ ցույց տալով իրենց արհամարհանքը Փամբուկչյանի հանդեպ: Իրենց նման ձևով պահած մարդիկ պատճառաբանում էին, որ  2017թ-ին՝ ՀՀԿ նախընտրական քարոզարշավի ամփոփիչ միջոցառման ելույթի ժամանակ երգիչը խոնարհվել է Սերժ Սարգսյանի և ՀՀԿ վերնախավի առաջ և սա դրա պատասխանն է: Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր