00:00:00

Նրա նշանակման դեպքում առողջապահության ոլորտը շարունակելու է անհարմարություն պատճառելով թե՛ բժշկին, և թե՛ պացիենտին գահավիժել․ բաց նամակ Նիկոլ Փաշինյանին

20:40, 11 մայիս 2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հարգելի պարոն վարչապետ. Երկու օր է շրջանառվում է Սամվել Մարգարյանին ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնում նշանակելու Ձեր ցանկության մասին: Առողջապահության ոլորտի բազմաթիվ մասնագետներ հայտնում ենք մեր դժգոհությունը հետևյալ հիմքերով` 1. Նա Ալթունյանի կադրն է, ներկայացուցիչն է և սպասարկելու է բացառապես նրա շահերը: 2. Նա կանգնած է եղել Ալթունյանի բոլոր չստացված, տապալված ծրագրերի հիմքում և համահեղինակներից մեկը: 3. Փաստացի լինելով նախարարության ֆինանսական ոլորտը համակարգող փոխնախարար նա անգամ չի փորձել արդարացի բաշխել պետական պատվերը և Վարդանանց բժշկակական կենտրոնին և հետագայում սոցիալական փաթեթի հատկացման մասով Ինգո Արմենիա ապահովագրական ընկերությանը փոխանցել ահռելի գումարներ: 4. Որպես էլեկտրոնային առողջապահության ներդրման համակարգող փոխնախարար նա տապալել է ծրագիրը, բժշկական շրջանակներում առաջացրել դժգոհություններ նպաստելով հերթական ֆինանսական մեծ հոսքին դեպի իրենց շահերը սպասարկող մասնավոր հիմնարկ: 5. Նրա համար առողջապահությունը բացառապես բիզնես է, իսկ պացիենտը կլիենտ: 6. Նրա համար չստածված ծրագերի հիմնավորումը տվեք ձեռս ջարդեքն է: 7. Նա տեղյակ չէ բժշկական ոլորտում առկա իրական խնդիրներից: 8. Նրա կողմից առաջարկված օպտիմալացման ծրագրերի արդյունքում մի քանի հարյուր մարդ կրճատվել են և նրանց մի մասի փոխարեն նշանակվել ոչ կոմպետենտ և իրենց հարազատ մարդիկ: 9. Առողջապահության նախարարը պետք է լինի բժշկական ոլորտից, առողջապահության մեծ ընտանիքից, որին նա չի ինտեգրվել և չի էլ ինտեգրվելու: Խնդիրների շարքը կարելի է բավականին երկար գրել: Պարոն վարչապետ, մինչև նրա նշանակումը խնդրում եմ հանդիպել բժշկական հանրության հետ, մենք սպասում ենք ձեր արձագանքին: Որովհետև նրա նշանակման դեպքում առողջապահության ոլորտը շարունակելու է անհարմարություն պատճառելով թե՛ բժշկին, և թե՛ պացիենտին գահավիժել: Երիտասարդ բժիշկների ազգային խորհրդի նախագահ Նարեկ Վանեսյան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր