00:00:00

Մայիսի 14-ին Սոչիում Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը կհանդիպեն․ Պեսկովը հաստատել է

20:18, 11 մայիս 2018

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկկողմ հանդիպում կանցկացնեն Սոչիում: Այդ մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Երկուշաբթի տեղի կունենա ԵԱՏՄ գագաթնաժողովը, Պուտինը երկկողմ հանդիպումներ կունենա և՛ Նիկոլ Փաշինյանի, և՛ (Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ) Ժեենբեկովի, և՛ (Բելառուսի նախագահ Ալեքսանդր) Լուկաշենկոյի, և՛ (Ղազախստանի նախագահ Նուրսուլթան) Նազարբաևի հետ: Բավականին լարված օրակարգ է»,- ասել է Պեսկովը: Նշենք, որ Սոչիում մայիսի 14-ին տեղի կունենա ԵԱՏՄ անդամ երկրների առաջնորդների գագաթնաժողովը, որին կմասնակցի նաև Հայաստանի նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Գագաթնաժողովին իր մասնակցությունը Հայաստանի վարչապետը հաստատել էր օրերս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր