00:00:00

Ծառուկյանի փեսան՝ ՊԵԿ նախագա՞հ

20:02, 11 մայիս 2018

Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ Բաղրամյան 26-ում տեղի է ունեցել ԲՀԿ-ականների եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Հանդիպման ընթացքում կողմերը հետագա  համագործակցության շուրջ քննարկումներ են ունեցել: Մեզ հայտնի դարձավ, որ ԲՀԿ-ն նոր  ձեւավորվելիք կառավարության կազմում ներկայացված է լինելու: Գագիկ Ծառուկյանի ղեկավարած քաղաքական ուժը, որ հիշեցնենք համաժողովրդական շարժմանը միացավ միայն Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո, եւ սատարեց Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը, այսօր արդեն պաշտոններ ստանալու պահանջներ է ներկայացրել: Irakanum.am-ի աղբյուրները փոխանցում են, որ Գագիկ Ծառուկյանը մտադիր է կառավարության կազմում ներառել նաեւ փեսաներից Կարապետ Գուլոյանին: Մեր ունեցած տեղեկություններով Կոտայքի մարզպետ Գուլոյանը նշանակվելու է ՊԵԿ  նախագահ, փոխարինելով Վարդան Հարությունյանին, ով Կարեն Կարապետյանի թիմակիցն էր: Նշենք, որ սույն տեղեկատվությունը փորձեցինք ճշտել ինչպես Կարապետ Գուլոյանից, այնպես էլ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանից, սակայն վերջիններս մեր հեռախոսազանգերին չպատասխանեցին: Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր