00:00:00

4 նախարար եւ մեկ փոխվարչապետ․ Փաշինյան-ԲՀԿ բանակցությունների արդյունքը

17:37, 11 մայիս 2018

Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ երեկ տեղի է ունեցել ԲՀԿ-ականների եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել է կոալիցիոն կառավարություն ձեւավորելու հարցը։ Մեզ նոր մանրամասներ են հայտնի դարձել այդ քննարկումից։ Մասնավորապես, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ «Ծառուկյան դաշինքին» կտրվի 4 նախարարի եւ մեկ փոխվարչապետի պորտֆել։ Այդ նախարարություններն են՝ Արտակարգ իրավիճակների, Սպորտի եւ երիտասարդության, Գյուղատնտեսության եւ Բնապահպանության։ Իսկ «Ծառուկյան դաշինքից» փոխվարչապետի որպես հավանական թեկնածու քննարկվել է ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանի եւ Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունները։ Ծառուկյանն ինքը հակված է, որ փոխվարչապետ նշանակվի Նաիրա Զոհրաբյանը։ Բացի այդ, «Ծառուկյան դաշինքը», կոալիցիոն կառավարությանը մաս կազմելով, ցանկություն ունի նաեւ մի շարք փոխնախարարների, մարզպետների պաշտոններ ստանալ։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր