ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը հետևյալ գրառումն է արել.

« «Մի արտահայտություն գոյություն ունի «կենացները գնալով թեժանում են»։

Խոսքը, իհարկե, այն սարսափելի իրավիճակի մասին է, որը տիրում է թե՛ երկրում, թե՛ իշխանական բուրգի տեսլականի և գործողությունների տրամաբանության մեջ, թե՛ այսպես կոչված «հպարտ քաղաքացիների» գլուխների մեջ։

Իմիջայլոց, իշխանության խոսքերի, նպատակների և գործելավոճի մասին կարելի է ասել, որ մենք տեսնում ենք ոչ միայն տրամաբանության պակաս, այլ նաև կատարյալ անգրագիտություն, թե՛ խոսքերի և թե՛ գործողությունների մեջ։

Տեսեք… ակնհայտ է, որ շարժվելով «խաղաղության դարաշրջանի» բացման կոնցեպտի ներքո, իշխանությունները պատերազմը փաստացի բերում են բուն Հայաստանի տարածք և փորձերը «բարիշել» թուրք-ադրբեջանական ֆաշիզմի հետ, հանձնելով վերջիններիս Հայաստանի ինքնիշխան տարածքները հույս ունենալով, որ թուրքերը կբավարարվեն հայկական իշխանության կողմից հանձնված տարածքներով և դիմացը կհամաձայնվեն «բարիշել», ոչ միայն անգրագետ են, այլ նաև չափազանց վտանգավոր բոլոր առումներով։

Սակայն այս պարագայում ուզում եմ ուշադրություն դարձնել այն հիմնավորումներին, որոնք հաճախակի օգտագործում է փաշինյանական իշխանությունը, երբ փորձում է արդարացնել օրինակ Գորիս-Կապան մայրուղու մի մասի օկուպացիան թուրք ադրբեջանական զորքերի կողմից։

Փաշինյանական իշխանությունները մեզ փորձում են ասել, որ այդ հատվածը իբր օկուպացված չէ և փոխանցվել է Ադրբեջանին ինչ-որ քարտեզների հիման վրա, որոնք ունեն ԻՐԱՎԱԿԱՆ անբեկանելի հիմքեր։

Մի անգամից ասեմ, որ այս բացատրությունը իսպառ չի համապատասխանում իրականությանը, քանզի չկա որևէ քարտեզ կամ փաստաթուղթ, որն ունի «անբեկանելի» հիմքեր, որ այդ հատվածը պատկանի Ադրբեջանին։

Եթե այդպես լիներ և խորհրդային քարտեզները ունենային անվիճելի կարգավիճակ նախկին խորհրդային հանրապետությունների միջև սահմանները հաստատելու առումով, ապա ոչ մի դելիմիտացիայի և դեմարկացիայի մասին խոսք անգամ չէր գնա և բոլոր պետությունները պարզապես կգծեին իրենց սահմանները հենվելով այդ քարտեզների տվյալների վրա։

Կարող եք ասել, որ այս տրամաբանությամբ ադրբեջանցիները կարող են յուրաքանչյուր տարածք հայտարարել իրենցը։ Կրկին ասեմ, որ ո՛չ, չեն կարող քանզի գոյություն ունեն միջազգային վեճերի հանգուցալուծման մեխանիզմներ, որոնք թույլ են տալիս պետություններին պայմանավորվել, թե որտեղ պետք է անցնի սահմանը։

Սակայն այդ մեխանիզմները կիրառելու համար անհրաժեշտ է երկու գործոն։

1. Պետությունները պետք է նվազագույնը ունենան ցանկություն՝ պայմանավորվել միմյանց շահերի հավասարաչափ ընդունելու պարագայում։

2. Սահմանները չեն կարող գծվել այնպես, որ մի պետություն ունենա հնարավորություն վերահսկի այլ պետության կենսական նշանակություն ունեցող լոգիստիկ հանգույցները։

Տվյալ դեպքում, մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը դիտարկում է իր բոլոր գործողությունները միայն մի տեսանկյունից, որը շատ պարզ ցույց է տալիս, որ Ադրբեջանի ստրատեգիկ նպատակն է, ոչ թե դուրս գալ Հայաստանի հետ ինչ որ հասականալի և ընդունելի տարբերակների, այլ բոլոր իրենց քայլերը տանում են դեպի իրենց կողմից նոր պատերազմի արդեն Հայաստանի դեմ։

Չտեսնել այս բացահայտ ճշմարտությունը կարող են միայն կամ կատարյալ կույրերը կամ անգրագետները (զերծ կմնամ առայժմ ավելի կոշտ որակավորումներից, չնայած…) և այս կոնտեքստում հարց։

Եթե այդ տարրական իրավիճակը պարզից պարզ է, ապա ինչն է ստիպում Հայաստանի իշխանություններին չդիմադրել այն արհավիրքին, որը սրնթալից գալիս է, որ ոչնչացնի մեր տունը։
Հուսամ՝ հարցս հռետորական չէ»: