00:00:00

Առաջնահերթ քայլերից մեկը տրամաբանական ժամկետներում արտահերթ խորհրդարանական ընտրություններն են լինելու․ վարչապետ

17:14, 11 մայիս 2018

«Այն պատիժները, որոնք վարչապետի տիրույթում են, կիրականացվեն, բայց ես ասել եմ, որ չեմ լինելու դատավոր, դատախազ, եթե առիթներ լինեն, քննություն կիրականացվի»,-այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հարցին, թե որ պորտֆելները կտրամադրվեն «Ծառուկյան» դաշինքին, նա պատասխանեց, որ դաշինքն, իհարկե, ներգրավված կլինի կառավարության կազմում: Ինչ վերաբերում է Լևոն Տեր-Պետրոսյանի դիտարկմանը, որ վարչապետի կարգավիճակում հանրային ճնշման միջոցով հնարավոր չի լինի ստիպել ԱԺ-ին օրենքներ ընդունել, նա ասաց. «Քանի դեռ կա հանրային աջակցություն, այդ աջակցությունը լիարժեք կօտագործվի երկրի զրագացման նպատակով: Որ պահին չի լինի աջակցություն, այդ պահին ես կդադարեմ լինել երկրի վարչապետ», - նշեց նա: Փաշինյանը վերահաստատեց՝ առաջնահերթ քայլերից մեկը տրամաբանական, սեղմ ժամկետներում արտահերթ խորհրդարանական ընտրություններն են լինելու: Հարցին այդ դեպքում, գուցե, պատրաստավում է չներկայացնել կառավարության ծրագիր, քանի որ միայն այդ դեպքում է հնարավոր արտահերթ ընտրություն, Փաշինյանը բացառեց այդ տարբերակը՝ պնդելով. «Հնարավորություններ շատ կան, եթե Սահմանադրությունն ուշադիր կարդաք, կտեսնեք՝ ինչ լուծումներ կան»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր