00:00:00

Ցանկություն չունեմ նախարարի պաշտոնում շարունակել․ Վահան Մարտիրոսյան

16:20, 11 մայիս 2018

«Ոչ թե չեմ ուզում Նիկոլ Փաշինյանի կառավարությունում աշխատել, այլ ցանկություն չունեմ նախարարի պաշտոնում շարունակել»,-այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի պաշտոնակատար Վահան Մարտիրոսյանը: «Իմ ցանկությունն այսօր չէ, որ առաջացել է, վաղուց կար: Հարցը Նիկոլ Փաշինյանին ու իր կառավարությանը չի վերաբերում: Ես հարգում եմ Նիկոլ Փաշինյանի մոտեցումները, բայց գտնում եմ, որ ավելի շատ օգուտ կարող եմ տալ Հայաստանին ու պարտադիր չի նախարարի պաշտոնում», - նշեց նա: Դիտարկմանը, թե մինչև այդ կարող էր փորձել օգուտներ տալ, Մարտիրոսյանը հակադարձեց. «Կարող էի ու մինչև դա արել եմ: Եթե հիշում եք՝ ինչպիսին էր 10 տարի առաջ ինտերնետի վիճակը Հայաստանում և այսօր, ես իմ լուման ունեցել եմ»: Դիտարկմանն՝ արդյոք մտադիր է նաև Հանրապետական կուսակցությունը լքել, Մարտիրոսյանն ասաց. «Ժամանակը ցույց կտա»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր