00:00:00

Բուհերի խորհուրդների ձևավորման ընթացքի պրոցեսն այդքան էլ լավը չէ. Նիկոլ Փաշինյան

15:46, 11 մայիս 2018

Կառավարության այսօրվա նիստում ԿԳ փոխնախարար Վահրամ Մկրտչյանը ներկայացրեց հարց, որով 150 միլիոն դրամ գումար է հատկացվում նախարարությանը, որպեսզի հետագայում նվիրաբերության պայմանագրով հանձնեն Գյուղատնտեսական ակադեմիային: Մկրտչյանն ասաց, թե որպեսզի գյուղակադեմիայի խորհուրդը կարողանա տրամադրել գումար վերանորոգման համար, խնդրեց վարչապետին անդրադառնալ խորհրդի կազմի ընդունմանը, քանի որ վարչապետի որոշումն է պետք դրա համար: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հնարավորինս սեղմ ժամկետներում կանդրադառնա այս հարցին, ապա ներկայացրեց իրենց քաղաքական դիրքորոշումը: «Բուհերի խորհուրդների ձևավորման ընթացքի պրոցեսն այդքան էլ լավը չէ, ես կարծում եմ` սա թեմա է, որ պետք է քննարկենք, բուհական համակարգին ակադեմիական և, ընդհանրապես, ինքնավարություն պետք է տալ», - նշեց վարչապետը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր