00:00:00

Հայտնի է, թե ով կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2021» մրցույթին

04:44, 18 նոյեմբեր 2021 Շոուբիզնես

Մեկ տարվա դադարից հետո Հայաստանը կմասնակցի «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթին, եւ այժմ արդեն հայտնի է, թե ով մրցույթում կներկայացնի Հայաստանը։ «Հայաստանը Եվրատեսիլում» ինսագրամյան էջը հայտնում է, որ երկիրը կներկայացնի 14-ամյա Մալենան։ «Մանկական Եվրատեսիլ 2021»-ը կանցկացվի դեկտեմբերի 19-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում: Մալենան ծնվել է 2007 թվականի հունվարի 10-ին Հայաստանում: Նա մեծացել է երաժիշտների ընտանիքում: Մալենայի պապիկը կլառնետահար է եւ նվագում է ֆիլհարմոնիկ նվագախմբում։ Պատանի երգչուհին յոթնամյա երաժշտական կրթությունը ստացել է «Սայաթ-Նովայի» անվան դպրոցում, որտեղ սովորել է սոլֆեջիո, երաժշտական գրականություն և թավջութակ։ Մալենան նաեւ սիրում է պարել եւ 10 տարեկանից հաճախում է պարի դասընթացների: Ոգեշնչված R&B երգիչներից և ռոք խմբերից՝ 13-ամյա Մալենան սկսեց կիթառ նվագել սովորել, ինչը հետագայում էական դեր խաղաց իր նոր սկսվող կարիերայում: 2020թ․-ին եւս «Մանկական Եվրատեսիլ»-ում Հայաստանի ներկայացուցիչ էր ընտրվել Մալենան: Ավելի ուշ, սակայն, Հանրային հեռուստաընկերությունը հայտարարեց, որ Հայաստանը չի մասնակցի մրցույթին: Որոշումը կայացվել էր՝ հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը՝ Արցախի դեմ սանձազերծված պատերազմական գործողությունները եւ կորոնավիրուսի համավարակը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր