00:00:00

Այս թեմային պետք է անդրադառնանք

15:32, 11 մայիս 2018

Հուսով եմ լավ աշխատանքային տրամադրություն ունեք: Այսօր այսպես սկսեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության իր առաջին նիստը: Նախքան օրակարգին անցնելը, նա անդրադարձավ տեղի ունեցած կարկտահարությանը Արմավիրի մարզում: Նա գյուղատնտեսության նախարարի ժամանակավոր պաշտոնակատարին հարցրեց, թե ինչ վիճակ է: Պաշտոնակատար Իգնատի Առաքելյանը նշեց, որ արդեն ուղարկել են համպտասախան անձնակազմ՝ վնասների չափը պարզելու համար: «Վնասները չեն հասել մեծ ծավալների բայց կան այգիներ որտեղ վնասներ են եղել»,-ասաց նա և նշեց, որ հենց վնասների չափը պարզ կլինի կտեղեկացնեն: Վարչապետը հետաքրքվեց նաև, թե նախկինում նման դեպքերում ինչպես են վարվել, իսկ Իգնատի Առաքելյանը պտասխանեց, որ նախկին շրջանում կառավարությունը հնարավորություն է ունեցել զիջել են հողի հարկը, կամ ջրի վարձը, փոխհատուցել են սերմերով և ավելին չէր տրամադրվում: «Մենք այդ թեմային անպայման կանդրադառնանք, պետք է այնպես անել, որ աջակցությունը լինի ոչ այնքան ֆորմալ, որքան արդյունավետ, որ մարդիկ զգան, որ պետւթյունը լրջագույ հարց է գործադրում, որ իրենք այդ վիճակի դուրս գան»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: Նա նաև հետաքրքրվեց, թե ինչու հակակարկտյին կայանները չեն կանխարգելում, որին պատասխանեց արտակարգ իրավիճակների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը, ով նշեց, որ այն վայրերը որտե կարկտահարություն է եղել դուրս են եղել այդ կայաններից: «Իսկ մենք շատ տարածքներ այդպես ունենք, մոտավորապես քանի տոկոսն է ծածկում»,-ասաց վարչապետը, իսկ Դավիթ Տոնոյանն ասաց այս պահին տասնհինգ տոկոսն են կարողանում ծածկել պիլոտային ծրագրի շրջանակում կան խնիրներ որոնք կլուծվեն ուսաստանից ժամանած կազմակեպության կողմից: Դավիթ Տոնոյանն ասաց, որ երկու տարվա ընթացքում մենք պետ է ծածկենք 70 տոկոսը: «Լավ կարծում ենք, որ այս թեմային պետք է անդրադառնանք»,-արձագանքեց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր