00:00:00

Մեր առաջարկություններն ուժի մեջ են, այդ թվում՝ դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթաց սկսելու վերաբերյալ․ Փաշինյան

20:55, 17 նոյեմբեր 2021 Տեսանյութեր

Դելիմիտացիայի եւ դեմարկացիայի գործընթացը տեղից չի շարժվել Ադրբեջանի կողմից պրոցեսի ձգձգման կամ կոնկրետ պատասխան չտալու առիթով։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 17-ին, Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանի այն հարցին, թե ինչ խոչընդոտներ կան, որ ելիմիտացիայի եւ դեմարկացիայի գործընթացը դեռևս չի սկսվել։ «Մայիսին ես հայտարարել եմ՝ պատրաստ եմ ստորագրել այդ պահին սեղանին դրված առաջարկությունը դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթաց սկսելու վերաբերյալ։ Մայիսին և դրանից հետո Ռուսաստանի Դաշնությունը երեք անգամ՝ ներառյալ չակերտավոր բացահայտված փաստաթուղթը, հանդես է եկել առաջարկով, և ըստ էության, երեք անգամներն էլ մենք համաձայնություն ենք տվել այդ գործընթացով շարժվել առաջ։ Իմ տպավորությամբ՝ գործընթացը տեղից չի շարժվել Ադրբեջանի կողմից պրոցեսի ձգձգման կամ կոնկրետ պատասխան չտալու առիթով։ Սահմանային իրադրության խաղաղ հանգուցալուծումը չափազանց կարևոր է, նախկինում արված մեր առաջարկություններն ուժի մեջ են, այդ թվում՝ դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթաց սկսելու վերաբերյալ»,- նշեց նա։   https://www.youtube.com/watch?v=WO2-UXW5BIM

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր