00:00:00

Որոշում եմ կայացրել դադարեցնել հացադուլը և մեկնել Սյունիք. Մհեր Արմենիա

18:49, 17 նոյեմբեր 2021 Շոուբիզնես

«ԱԶԳԻ ՁԱՅՆ» կուսակցության ղեկավար Մհեր Մեսրոպյանի՝ Մհեր Արմենիա, ֆեյսբուքյան գրառումը
«Հարգելի՛ հայրենակիցներ, վատ դիվանագիտության և թշնամու սանձարձակ վարքագծի դրսևորման արդյունքում երկրում ստեղծված իրավիճակի հետևանքով, փաստացի վտանգված է հայ-ադրբեջանական սահմանը` հատկապես Սյունիքը։ Բոլորը տեղյակ են, որ ես գտնվում եմ հացադուլի մեջ, որին ըստ էության բացի ոստիկանությունից չի արձագանքել ոչ մի պատկան մարմին` հանձինս Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և Առողջապահության նախարարության։Եվ քանի որ մենք չենք վստահում պաշտոնական տեղեկատվությանը, մասնավորապես հակառակորդի գործունեության հետևանքով ստեղծված իրավիճակի մասով, հիմք ընդունելով 2020թ. 44-օրյա պատերազմի ընթացքում Պաշտպանության նախարարության «հաղթելու» վերաբերյալ տրված հաղորդագրությանը` փաստացի թաքցնելով զոհերի, գերիների և վիրավորների իրական թիվը և սահմանագծի իրավիճակը և «ժողովրդի մեջքի հետևում»` Նիկոլ Փաշինյանի որևէ փաստաթղթի ստորագրման բացառումը, ինչի լրիվ հակառակ պատկերին ականատես եղանք 2020թ. նոյեմբերի 9-ին եռակողմ կապիտուլյացիոն պայմանագրի ստորագրմամբ, որոշում եմ կայացրել մեկնել Սյունիք և ինքս տեղեկանալ այնտեղ տիրող իրավիճակին։ Ցանկանում եմ հայտնել, որ չնայած իմ բազմաթիվ հորդորների Առողջապահության նախարարությունից ինձ ոչ մեկ չայցելեց և իմ առողջական վիճակի մասին չտվեց մասնագիտական տեղեկություն, և զգալով, որ 7-օրյա հացադուլից հետո հնարավոր է ճանապարհին առաջանան խնդիրներ, պաշտոնապես հայտարարում եմ, որ որոշում եմ կայացրել դադարեցնել հացադուլը և մեկնել Սյունիք։ Տեղեկացնեմ, որ հացադուլի ընթացքում ինձ այցելել էր «Հայկական ժամանակի» լրագրողը տեղեկանալու արդյոք ձեռնարկել եմ միջոցներ հանդիպելու վարչապետի հետ, այդ ժամանակ պատասխանեցի, որ ձեռնարկել եմ, սակայն մնացել են անպատասխան։
Այժմ հայտնում եմ, որ այսօր գնացել եմ ՀՀ կառավարություն և դիմել, որպեսզի շտապ հանդիպեմ վարչապետի հետ, կից ներկայացնում եմ պաշտոնական դիմումի ստացականը, սպասում եմ պատասխանի։ Դիմել եմ որպես ոչ միայն ՀՀ քաղաքացի, այլ նաև որպես ՀՀ վաստակավոր արտիստ և արտախորհրդարանական քաղաքական ուժի ղեկավար Հ.Գ. Մեր պահանջը մնում է նույնը. վարչապետը պետք է հրաժարական տա և պետք է լինի նոր իշխանություն, որը կլինի պետականամետ, ոչ ռևանշիստական և իր գործունեության ընթացքում որևիցե վնաս չի հասցրել պետությանը, չի օտարել պետական գույք, չի գնդակահարել ոստիկան և քաղաքացի և չի կուտակել պետական պարտք։   «ԱԶԳԻ ՁԱՅՆ» կուսակցություն»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր