00:00:00

Գերմանիան ճանաչում է ՀՀ միջնակարգ կրթության ատեստատը

14:56, 11 մայիս 2018

Գերմանիայի Դաշնային Հանրապետության լուսավորության և մշակույթի հարցերով նախարարների համաժողովը հաստատել է Հայաստանի Հանրապետության 12-ամյա միջնակարգ (ընդհանուր) կրթության ատեստատների ճանաչման մասին որոշումը:

Ըստ այդմ` ՀՀ 12-ամյա դպրոցական կրթության ավարտական վկայական ստացած շրջանավարտները բոլոր մասնագիտություններով ուղիղ կարող են դիմել Գերմանիայի բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու համար։  Որոշումն ուժի մեջ է մտնելու 2018-2019 ուսումնական տարվա ձմեռային կիսամյակից սկսած` հաշվի առնելով գերմանական բարձրագույն ուսումնական հաստատություններ դիմելու ժամկետները և պայմանները:

Նշված որոշումը տեղադրված  է ԳԴՀ լուսավորության և մշակույթի հարցերով նախարարների համաժողովի արտասահմանյան կրթական վկայագրերի ճանաչման տեղեկատվական համակարգի www.anabin.kmk.org պաշտոնական կայքէջում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր