00:00:00

Սյունիքում ՔՊ֊ն ջախջախիչ պարտություն է կրում․ նոր տվյալներ

02:05, 15 նոյեմբեր 2021

Ավարտվեցին մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրությունները: Ընտրատեղամասերում արդեն սկսել են հաշվել քվեաթերթիկները: Կապանում պայքարում էին Շանթ Դաշինք ազգայնական կուսակցությունով առաջադրված գործող համայնքապետ Գեւորգ Փարսյանը և Քաղաքացիական պայմանագրի ցուցակը գլխավորում է ԱԺ ՔՊ պատգամավոր, գեղանկարիչ Դավիթ Դանիելյանը: Սյունիքի մարզի Աղվանի գյուղում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 1 ձայն է ստացել, իսկ «Շանթ» Դաշինք ազգայնական կուսակցության ցուցակով առաջադրված Փարսյանի օգտին 35 մարդ է քվեարկել: Օխտար համայնքում էլ ՔՊ-ի օգտին գրանցվել է 4 ձայն, «Շանթ» դաշինքի օգտին՝ 40 ձայն: Չափնի համայնքում «Շանթ» դաշինքի օգտին քվեարկել է 53, ՔՊ-ի օգտին 13 ընտրող: Առաջաձոր համայնքում «Շանթ» դաշինքի օգտին քվեարկել է 63, ՔՊ-ի օգտին 21 ընտրող:
Ագարակ համայնքում «Շանթ» դաշինքի օգտին քվեարկել է 75, ՔՊ-ի օգտին 32 ընտրող: Անտառաշատ համայնքում «Շանթ» դաշինքի օգտին քվեարկել է 51, ՔՊ-ի օգտին 16 ընտրող: Շիկահողում իշխող թիմը ստացել է 58 ձայն, իսկ «Շանթ» դաշինքը՝ 79 ձայն:
Մողես համայնքում «Շանթ» դաշինքի օգտին քվեարկել է 46, ՔՊ-ի օգտին 26 ընտրող: Վարդավանք համայնքում «Շանթ» դաշինքի օգտին քվեարկել է 36, ՔՊ-ի օգտին 10 ընտրող: Ներքին համայնքում «Շանթ» դաշինքի օգտին քվեարկել է 38, ՔՊ-ի օգտին 26 ընտրող: Ճակատեն համայնքում «Շանթ» դաշինքի օգտին քվեարկել է 70, ՔՊ-ի օգտին 26 ընտրող: Սրաշեն համայնքում «Շանթ» դաշինքի օգտին քվեարկել է 38, ՔՊ-ի օգտին 24 ընտրող:
Նշենք, որ Գևորգ Փարսյանն պարբերաբար սոցցանցի իր էջում տեղադրում էնոր տվյալներ; Վերջին տվյալներով «Շանթ» դաշինքի օգտին քվեարկել է 3489 քաղաքացի, իսկ ՔՊ-ի օգտին 1594 քաղաքացի:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր