00:00:00

Երևան համայնքի լավագույն կամավորների պարգևատրման միջոցառմանը մասնակցության հրավեր

15:29, 12 նոյեմբեր 2021

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի բաժինը 2021թ. դեկտեմբերի 5-ին Կամավորների միջազգային օրվա կապակցությամբ՝ Երևան համայնքի լավագույն կամավորների պարգևատրման միջոցառմանը (այսուհետ՝ Միջոցառում) մասնակցելու նպատակով, ընդունում է Երևան քաղաքում գործող հասարակական կազմակերպությունների, հիմնադրամների, ԲՈՒՀ-երի և այլ կազմակերպությունների (այսուհետ՝ Կազմակերպություն) ներկայացուցիչ հանդիսացող, վերջին երեք տարիներին տարբեր ոլորտներում առավել ակտիվ կամավորական գործունեությամբ հանդես եկած երիտասարդ թեկնածուների /16-ից 35 տարեկան/ (այսուհետ՝ Թեկնածու) հայտեր: Ներկայացված հայտերը ուսումնասիրվելու և մասնակիցների վերջնական ընտրությունը կատարվելու է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի և Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի կողմից: Յուրաքանչյուր կազմակերպությունից ակնկալվում է մեկ հայտի ներկայացում: Միջոցառումը կազմակերպվում է Երևանում երիտասարդների շրջանում կամավորական աշխատանքի խրախուսման և համայնքում կամավորական մշակույթի խթանման նպատակով: Պահանջվող փաստաթղթերն են՝ • Կազմակերպության (որի ներկայացուցիչը հանդիսանում է Թեկնածուն) պետական գրանցումը հավաստող փաստաթուղթ (լուսապատճենը), • Թեկնածուի անձը հաստատող փաստաթուղթ (լուսապատճենը), • Թեկնածուի՝ Կազմակերպության ներկայացուցիչ հանդիսանալու մասին տեղեկանք, • տեղեկատվություն Թեկնածուի և նրա կողմից իրականացրած կամավորական աշխատանք(ներ)ի վերաբերյալ: Հայտերն ընդունվում են հայերեն լեզվով, մինչև 2021թ. նոյեմբերի 15-ը ներառյալ [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին։ Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կամ հարցերի դեպքում զանգահարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի բաժին՝ 011-514-396 հեռախոսահամարով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր