«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Պետական ֆինանսների կառավարման միջազգային փորձագետ, ՀՀ Ֆինանսների նախկին նախարար, «Վալլեքս» խմբի ընկերությունների ավագ փոխնախագահ Վարդան Արամյանն է:

  • Միակ դեպքն է աշխարհում, որ երկրի սուվերեն տարածքում մեկ այլ երկիր մաքսակետ է տեղադրում. Սա բերելու է բացասական հետևանքներ: Աշխարհում սահմանային անցակետերը վերացնում են և ունենում տնտեսական էֆեկտ, մեզ մոտ հակառակն է:
  • Այս քայլով մեր հարկատուները հարստացնելու են Ադրբեջանի տնտեսվարողներին:
  • Մեր կողմից մաքսակետի տեղադրումը առաջացնելու է նոր ծախքեր, նոր ռիսկեր, նոր ենթակառուցվածքների ստեղծում: Եթե այս բոլորը դնենք կողք կողքի, ապա կունենանք տնտեսական խիստ բացասական էֆեկտ:
  • Ռիսկ և վերադարձ. սա է ներդրողի տրամաբանությունը: Այսօր մենք պետք է մոռանանք, որ նման պայմաններում կարող են օտարերկրյա ներդրումներ լինել:
  • Գոյություն ունեն կայունության 4 հիմնական հենասյուներ, որոնք մեր երկրում վտանգված են.
  1. Անվտանգություն. եթե սա չկա, ուրեմն ներդրումների մասին խոսելն անիմաստ է (մաքսակետի տեղադրումն արդեն փաստում է, որ անվտանգության հարցը վտանգված է):
  2. Քաղաքական կայունություն (մեր երկրում չկա քաղաքական ուժերի կոնսոլիդացիա, հասարակության համախմբվածություն):
  3. Հարկաբյուջետային կայունություն:
  4. Դրամավարկային և ֆինանսական կայունություն:
  • Համավարակ/ պատվաստում. ժողովուրդը չի վստահում այս կառավարությանը, որովհետև մարդկանց չեն բացատրում, որ վակցինացիան կանխարգելում է ոչ թե վարակը, այլ մահերի ռիսկը: Կարգուկանոն պարտադրելու փոխարեն՝ ստիպում ենք պատվաստվել:
  • Տնտեսությունն առաջ են տանում տնտեսվարողները. եթե կառավարությունն ասում է մի բան, բայց անում է մեկ այլ բան, ապա դրանով ազդում է նախ իր վարկունակության վրա, և դա շատ վտանգավոր է: Ամենամեծ պրոբլեմը կառավարման այսպիսի մոդելի մեջ է:
  • Քո «չեմպիոնները» պետք է լինեն իրենց գործի գիտակը: Ինքնաթիռի ղեկին ատաղձագործ չպետք է նստի: Փոթորկող ծովում ոչ գիտակ նավապետով ոչ ոք նավ չի նստի: Եթե պետական կառավարման ղեկին նստածներն ամեն ինչին մատների արանքով են նայում, ապա նրանց չի վստահի տնտեսվարողը, պոտենցիալ ներդրողը և չի դիմի ռիսկի:
  • Կառավարության ծրագրում թվերն իրար հակասում են, հաշվարկները պոպուլիստական են և ոչ իրատեսական:
  • 6,5-7 տոկոս տնտեսական աճն իրատեսական չէ:
  • Խելոք է այն երկրի կառավարությունը, որը կարողանում է իր ռեսուրսներն արդյունավետ կառավարել:
  • Այս կառավարությունն իշխանության եկավ՝ քննադատելով հանքարդյունաբերության ոլորտը, բայց հիմա ի՞նչ է անում՝ պոպուլյար քայլեր. ներդրեց արտահանման մաքսատուրքը՝ աշխարհում նման փորձ չկա:
  • Մենք մեկ անգամ ընկել ենք խնդիրների մեջ և դասեր չենք քաղել, այսօրվա վարած քաղաքականությունը նախկին սխալների ավելի վատ կրկնությունն է:
  • 2020 թվականին կորոնավիրուսի ժամանակ միջազգային կառույցները բազմաթիվ փաթեթներ դրեցին սեղանին, բայց մենք չօգտվեցինք դրանցից: Միջազգային կառույցները, բացի փող տալուց, պահանջում են նաև տնային աշխատանք՝ ռեֆորմներ կատարել և արդյունք ցույց տալ, բայց Կառավարությունը գնաց հեշտ ճանապարհով:
  • Վիճակագրական տվյալներից երևում է՝ կա արտագաղթ Հայաստանից, նույն տվյալներից ենթադրում ենք՝ կարող ուժերի հոսք կա ու չկա ներհոսք:
  • Մեկ անձից գնումների միջոցով կոռուպցիոն ռիսկերը մեծացել են Հայաստանում:
  • Կառավարությունը ձախողել է իր քաղաքականությունը: