00:00:00

«1 տարի առաջ այս օրը ինչ սարսափելի վիճակում էի. ու մինչ այսօր ոչինչ չի փոխվել, ու 1 տարի հետո էլ չի փոխվի». Մաքսիմ Սարգսյանի կնոջ հուզիչ գրառումը

04:38, 05 նոյեմբեր 2021 Բլոգ

Ուղիղ 1 տարի առաջ ես քեզ կորցրի, բայց ապրում եմ ինձ թողած քո հուշերի կարկատաններով: Չէ, ես չեմ հավատում,որ դու չկաս, չեմ հավատում, որ քո հայացքը սառել է իմ մեջ ու ինչքան չեմ հավատում, այնքան ավելի ես ապրում իմ մեջ։ Չեմ հավատում, որ մեր որդուն մենակ եմ մեծացնում։ Չեմ կարում քո տեղը լրացնեմ, բայց ամեն ձև փորձում եմ մեր երազած ճանապարհով մեծացնել։
04.11.2020 ատում եմ օրը ,ամիսը, թիվը: Իմ կես, իմ սեր, իմ աշխարհ, իմ սրբություն, իմ հպարտություն, իմ հերոս, իմ ՄԱՔՍԻՄ, առանց քեզ, բայց քեզնով...
1 տարի առաջ այս օրը ինչ սարսափելի վիճակում էի և անճար. ու մինչ այսօր ոչինչ չի փոխվել, ու 1 տարի հետո էլ չի փոխվի։ Չէ, ես չեմ հավատում, որ դու չկաս... հերոսսսսսսսսս։
Ատում եմ նոյեմբեր ամիսն ու 4 թիվը...

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր