00:00:00

Հայաստանում կորոնավիրուսի դեմ 45 երեխա է պատվաստվել

16:14, 04 նոյեմբեր 2021 Հասարակություն

Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստվել է 12-ից մինչև 18 տարեկան շուրջ 45 երեխա: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ պատվաստումն անվճար է, իրականացվում է կամավորության սկզբունքով: Հայաստանում առկա պատվաստանյութերից միայն «Մոդեռնա»-ի ուղեցույցում է կատարվել փոփոխություն, ըստ որի, թույլատրվում է պատվաստել 12-ից բարձր տարիքի անձանց: Հայաստանում 12-ից մինչև 18 տարեկան անձանց պատվաստումն իրականացվում է ըստ դիմելիության՝ ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների գրավոր համաձայնության ներկայացման դեպքում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր