00:00:00

Երեխայի վաճառքի վերաբերյալ գործը դատարանում է. ամբաստանյալի աթոռին փաստաբան է

22:52, 03 նոյեմբեր 2021 Հասարակություն

Երեխայի վաճառքի վերաբերյալ գործը դատարանում է։ Այս մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից։ Նշենք, որ վաճառված երեխան 2018 թվականին է ծնվել, նա Նատալի Մկրտչյանն է։ Այս քրեական գործով ամբաստանյալի աթոռին 5 անձ է։ Լուրեր են շրջանառվում, որ ամբաստանյալներից մեկը փաստաբան Արմենուհի Առաքելյանն է։ Նրան մեղադրանք է առաջադրվել խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքը կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքն իրականացնելու մեջ։ Գործը դատարանում է, այն քննում է դատավոր Կարեն Ֆարխոյանը։ Քրեական գործով կալանավորված անձ չկա, բոլորի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։ Գործով դատական նիստը նշանակվել է նոյեմբերի 18-ին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր