00:00:00

«Ուզում եմ լինել կուսակցական և դիմել եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն մտնելու համար»․ Կարեն Անդրեասյան

20:49, 03 նոյեմբեր 2021 Հասարակություն

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն այսօր՝ նոյեմբերի 3-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտնեց, որ դիմել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ դառնալու համար։ «Ես գնահատականներ չեմ տալիս կոռեկտրությանը՝ իմ գործըներների, իմ կուսակիցների, իմ թիմակիցների։ Դա ոչ թե չեմ անում, որ ես համաձայն չեմ իրենց հետ, ես ուզում եմ լինել կուսակցական և դիմել եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն մտնելու, դեռ չեն ընդունել: Եթե իմ թիմակիցները, կուսակիցները գնահատական են տալիս, կոռեկտ չէ իրենց գնահատականին ես գնահատական տամ, դրա մասին կան չեզոք մարդիկ և ազնիվ էլ չի լինի, եթե ես փորձեմ գնահատական տալ չեզոք դեմքով իմ թիմակցի, իմ կուսակցի արածին։ Եթե սխալ էլ լինեին, ես այդ մասին ձեզ չէի ասի, այլ կխոսեի իմ թիմակիցների հետ: Եթե սխալ լինեն այնքան, որ ես չկարողանամ խոսել դա իրենց հետ՝ բնականաբար կհեռանամ և՛ թիմից, և՛ պաշտոնից, և՛ ամեն ինչից։ Նորից եմ ասում, իմ կուսակիցներն ու թիմակիցներն այնպիսի սխալ չեն, արդել, որից ես ամաչեմ, կամ վատ զգամ, կամ համարեմ դատապարտելի, իսկ եթե որոշ դեպքերում լինում են խոսակցություններ, որտեղ մենք ունենում ենք տարբեր կարծիքներ՝ հաստատ կոռեկտ չի՝ ես գամ, մեր թիմային քննարկումներւ ձեզ ներկայացնեմ»,-ասաց Կարեն Անդրեասյանը՝ պատասխանելով Անվտանգության քարտուղար Արմեն Գևորգյանի կողմից Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի վերաբերյալ արված հայտարարությունների մասին հարցին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր