00:00:00

Այսօր կրկին Վահագն Չախալյանին բերման ենթարկեցին կառավարության շենքի մոտից. նա նստացույց է հայտարարել

20:59, 03 նոյեմբեր 2021 Հասարակություն

«Կամք» նախաձեռնության հիմնադիր, «Զարթոնք» կուսակցության գործադիր մարմնի անդամ Վահագն Չախալյանին այսօր՝ նոյեմբերի 3-ին, կրկին ոստիկանները բերման ենթարկեցին կառավարության շենքի մոտից: Նա ավելի վաղ հայտարարել էր, որ անժամկետ նստացույց է սկսում կառավարության շենքի դիմաց: Պահանջը մեկն է` հրապարակել, թե ինչ փաստաթուղթ է պատրաստվում իշխանությունը ստորագրել նոյեմբերի 9-ին: Նշենք, որ երեկ նույնպես նրան բերման էին ենթարկել, հենց այն ժամանակ, երբ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հայտնվել էր կառավարության շենքի ներսում: Վահագն Չախալյանը ավելի վաղ հայտնել էր, որ իր այս որոշումը համաձայնեցված չէ ոչ «Կամք»-ականների, ոչ «Զարթոնք» կուսակցության հետ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր