00:00:00

«Հայաստան» խմբակցության պատգամավոր կդառնա Արցախի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի դուստրը՝ Ասպրամ Կրպեյանը

19:55, 03 նոյեմբեր 2021 Հասարակություն

«Հայաստան» խմբակցության պատգամավոր կդառնա Արցախի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի դուստրը՝ Ասպրամ Կրպեյանը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ «Հաշվի առնելով այն, որ Առուշ Առուշանյանը հրաժարվեց պատգամավորական մանդատից, ԿԸՀ-ն կգրանցի հաջորդ թեկնածուին, ցուցակում հաջորդը ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի դուստրն է՝ Ասպրամ Կրպեյանը»,-ասաց Գեղամ Մանուկյանը։ Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցությունից պատգամավորական մանդատից հրաժարվել էր ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդին՝ Դավիթ  Սեդրակյանը, որին ցուցակում հաջորդում էր Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը, ով էլ այսօր հայտարարություն է տարածել պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր