00:00:00

Չինաստանում կորոնավիրուսի նոր բռնկում է գրանցվել

20:07, 03 նոյեմբեր 2021 Հասարակություն

Երեքշաբթի օրը Չինաստանում հայտնաբերվել է COVID-19-ով վարակման 109 նոր դեպք, որից 93-ը՝ լոկալ, վկայում են Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առողջապահության պետական ​​կոմիտեի տվյալները: Չորեքշաբթի գերատեսչության պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրությունից հետեւում է, որ երեքշաբթի Չինաստանում հայտնաբերվել է COVID-19-ով վարակման 16 ներմուծված եւ 93 տեղական դեպք։ Տեղական վարակի դեպքերի մեծ մասը հայտնաբերվել է Ռուսաստանին սահմանակից հյուսիսային Հեյլունցզյան նահանգում (35 դեպք), հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Երկուշաբթի Չինաստանում հայտնաբերվել է COVID-19-ով վարակման 71 դեպք, որից 54-ը՝ տեղական։ Համավարակի սկզբից Չինաստանում հայտնաբերվել է հիվանդության ընդհանուր 97423 հաստատված դեպք, մահացել է 4636 մարդ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր