00:00:00

Իրանը հայտնել է Օմանի ծոցում լցանավի վրա ԱՄՆ-ի հարձակումը հետ մղելու մասին

19:35, 03 նոյեմբեր 2021 Հասարակություն

Իրանը հայտնել է Օմանի ծոցում նավթային լցանավի վրա ԱՄՆ-ի հարձակումը հետ մղելու մասին։ Այս մասին հայտնում է իրանական IRINN հեռուստաալիքը։ Հեռուստաալիքի հայտարարության մեջ ասվում է Արաբական ծովում նավը արգելափակելու՝ ամերիկացի զինվորականների փորձի մասին։ Իրանում տեղի ունեցածն անվանել են «իրանական նավթը գողանալու» փորձ։ Համաձայն հաղորդագրության՝ ամերիկյան ռազմանավը կանգնեցրել է լցանավը, իսկ անձնակազմը սկսել է նավթը տեղափոխել այլ լցանավ։ Դեպքի վայր են ժամանել Իրանի ռազմածովային ուժերը՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ նշանակության ջոկատի հետ միասին։ Նրանք կանխել են «նավթի գողությունը»։ Միջադեպից հետո բեռնանավը ստիպված է եղել վերադառնալ Իրանի տարածքային ջրեր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր