00:00:00

Վրաստանի պաշտպանության նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

19:15, 03 նոյեմբեր 2021 Հասարակություն

Նոյեմբերի 3-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Արայիկ Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն: Վրաստանի պաշտպանության նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում պատվիրակությանը ներկայացվել է հուշահամալիրի կառուցման պատմությունը և հուշակոթողի խորհրդանշական իմաստը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր