00:00:00

«Լուսավոր Հայաստան»-ը Վանաձորում քաղաքապետի թեկնածու է առաջադրել Հրանտ Այվազյանին

19:05, 03 նոյեմբեր 2021 Հասարակություն

Դեկտեմբերի 5-ին Վանաձորում կայանալիք ՏԻՄ ընտրություններին «Լուսավոր Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորելու է Հրանտ Այվազյանը։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԼՀԿ-ական Արմեն Եղիազարյանը, որը նույնպես ընդգրկված է ընտրական ցուցակում։ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը թիվ 6 քվեաթերթիկն է: Դեկտեմբերի 5-ին Գուգարք, Շահումյան և Դարպաս համայնքները միավորվելու են Վանաձոր համայնքի հետ և տեղի են ունենալու խոշորացված Վանաձոր համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի ընտրություններ: Վանաձորի ՏԻՄ ընտրությունների համար առաջադրվել է տասը քաղաքական ուժ՝ «Լուսավոր Հայաստան», «Հայրենիք», «Ալյանս», «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն» «Ապրելու երկիր», «Բարգավաճ Հայաստան», Հայաստանի աշխատավորական, Հայաստանի կոմւոնիստական կուսակցություններն ու «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր