00:00:00

Սեպտեմբերի 27-ը` Արցախի խաղաղ բնակչության դեմ հարձակման, տեղահանման և պատերազմի զոհերի հիշատակի օր. Էլինար Վարդանյան

18:45, 03 նոյեմբեր 2021 Հասարակություն

Վերջին երկար շաբաթների բազմաթիվ քննարկումների և տարբեր կարծիքների արդյունքում, նոյեմբերի 9-ի նախաշեմին, երբ դեռևս պարզ չեն պատերազմի բոլոր հանգամանքները, և կարիք կա վերաիմաստավորելու և գնահատականներ տալու կատարվածին, կան քայլեր, որոնք պետք է արվեն հիմա։ Այս մասին իր հոդվածում գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Դրանցից մեկը՝ սեպտեմբերի 27-ը ադրբեջանական բանակի և միջազգային վարձկանների կողմից Արցախի Հանրապետության խաղաղ բնակչության դեմ հարձակման, տեղահանման և պատերազմի զոհերի հիշատակի օր սահմանելն է։ Պետական մակարդակով պետք է արձանագրվի, որ Արցախի Հանրապետության տարածքը և խաղաղ բնակչությունը ենթարկվել են ադրբեջանական զորքերի և միջազգային վարձկանների հարձակման։ Պետք է արձանագրվի նաև, որ հայկական բանակի, կամավորների, ՄՈԲ-ի հերոսական դիմադրության արդյունքում է, որ հնարավոր է եղել կանխել խաղաղ բնակչության բնաջնջումը։ Նրանց հիշատակը պետք է հարգվի պետական մակարդակով։ Այդ նպատակով Այլընտրանքային նախագծեր խմբի շրջանակներում մշակվել է օրինագիծ, որը սահմանված իրավական կարգավորումներին համապատասխան իմ և Արմեն Գևորգյանի կողմից կդրվի շրջանառության մեջ և հուսով ենք, որ կարժանանա բոլոր խմբակցությունների հավանությանը։ Միևնույն ժամանակ պատրաստել ենք կից գրություն ԱԺ նախագահին՝ Ազգային Ժողովի բակում 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող տեղադրելու առաջարկով՝ ի նշան հարգանքի և խոնարհումի նրանց սխրագործությունների և հերոսության առջև։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր