00:00:00

Վրաերթ-ավտովթար՝ Աբովյան քաղաքում. կա 7 վիրավոր

03:09, 03 նոյեմբեր 2021 Հասարակություն

Այսօր՝ նոյեմբերի 2-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ժամը 19:00-ի սահմաններում  Ford Transit մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի Աբովյան քաղաքի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել հետիոտնին: Վարորդը փախուստի չի դիմել, մինչ փորձել է մեկ այլ ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել հիվանդանոց, դեպի Երևան ընթացող Mercedes  Sptinter մակնիշի ավտոմեքենան բախվել է  վրաերթի վայրում կայանված  Ford Transit-ին, ապա մոտ 150 մետր առաջ է ընթացել: Ավտովթարի հետևանքով  7 հոգու, ում  առաջինը օգնության են հասել վթարի վայրի հարևանությամբ  գործող «Max Oil Petrol» բենզալցակայանի աշխատակիցները,  ովքեր մինչև բժիշկների ժամանումը  անհրաժեշտ օգնություն են ցուցաբերել վիրավորներին, օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի  բժիշկները տեղափոխել են Աբովյանի և Երևանի տարբեր հիվանդանոցներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր