00:00:00

ԻԻՀ հակաօդային պաշտպանության ուժերը զգալի առաջընթացի են հասել հրթիռների ու անօդաչու համակարգերի ոլորտում

03:39, 03 նոյեմբեր 2021 Հասարակություն

Այս մասին հայտարարել է Իրանի բանակի հակաօդային պաշտպանության ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Ալիրեզա Սաբահիֆարդը, NEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին գրում է Mehr-ը։
Նրա խոսքով՝ չնայած Իրանի դեմ Միացյալ Նահանգների կողմից սահմանված կոշտ եւ անարդար պատժամիջոցներին, երկրի հակաօդային պաշտպանության ուժերը նկատելի առաջընթացի են հասել բոլոր ոլորտներում, այդ թվում՝ ռադարների, հրթիռների, անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) եւ կիբեռհամակարգերի:
Սաբահիֆարդն ասել է, որ այսօր երկրի հակաօդային պաշտպանության ուժերը սկսել են ապավինել սեփական ուժերին, տեղական գիտելիքներին եւ տեխնիկական նորույթներին։
Նա հավելել է, որ իրանական բանակի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների կողմից անցկացված վերջին զորավարժությունները այդ ուժերի հրթիռային ներուժի միայն մի մասն են։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր