00:00:00

Մոսկվայից ավելի քան 150 ավիաչվերթ հետաձգվել կամ չեղյալ է հայտարարվել մառախուղի պատճառով

03:19, 03 նոյեմբեր 2021 Հասարակություն

Մոսկվայի երեք՝ «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Շերեմետևո» օդանավակայաններում մառախուղի պատճառով երեքշաբթի երեկոյան հետաձգվել կամ չեղյալ է հայտարարվել ավելի քան 150 ավիաչվերթ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին: Երևանի ժամանակով 19:48-ի դրությամբ «Վնուկովո»-ում հետաձգվել է 48 ավիաչվերթ, «Դոմոդեդովո»-ում՝ 61, իսկ չեղարկվել՝ 7 ավիաչվերթ, «Շերեմետևո»-ում՝17 չվերթ հետաձգվել է, 9-ը՝ չեղարկվել: Օրվա առաջին կեսին հետաձգվել կամ չեղարկվել էր ավելի քան 200 չվերթ: «Ռոսհիդրոմետ»-ից տեղեկացրել են, որ 200-700 մետր տեսանելիությամբ մառախուղ սպասվում է մինչև նոյեմբերի 2-ի ուշ գիշեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր