00:00:00

Ուկրաինայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել

02:39, 03 նոյեմբեր 2021 Հասարակություն

Ուկրաինայի պաշտպանության նախարար Անդրեյ Տարանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այս մասին Telegram-ում հայտնել է Գերագույն ռադայում նախարարների կաբինետի ներկայացուցիչ Տարաս Մելնիչուկը։ «Ուկրաինայի պաշտպանության նախարար Անդրեյ Տարանը հրաժարականի դիմում է ներկայացրել Ուկրաինայի Գերագույն Ռադային»,- ասվում է հաղորդագրությունում։ Նախօրեին հրաժարական են ներկայացրել երկու փոխվարչապետերը՝ ժամանակավորապես օկուպացված տարածքների վերաինտեգրման հարցերով նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը և երկրի արդյունաբերության նախարար Օլեգ Ուրուսկին։ Ռադայում «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան ասել է, որ Տարանը պաշտպանության նախարարի պաշտոնը կզիջի Ռեզնիկովին՝ առողջական պատճառներով և արագ բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտության պատճառով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր