ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը  Մոսկվայում հանդիպել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ուիլյամ Բեռնսի հետ։

NEWS.am-ի փոխանցմամբ, կողմերը քննարկել են ռուս-ամերիկյան հարաբերությունները։ Սա Պատրուշեւի եւ Բեռնսի՝ ԿՀՎ նախագահի պաշտոնում առաջին հանդիպումն է։  Նախկինում նրանք կապ են հաստատել 2013 թվականին՝ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի՝ ԱՄՆ կատարած այցի ժամանակ։