00:00:00

Վանո Սիրադեղյանի մահվան կապակցությամբ թաղման հանձնաժողով է ստեղծվել

01:29, 03 նոյեմբեր 2021 Հասարակություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ գրող, պետական գործիչ Վանո Սիրադեղյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով: Այս մասին տեղեկանում է e-gov.am-ում առկա համապատասխան որոշումից: Հանձնաժողովը ղեկավարելու է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։ Հանձնաժողովի կազմում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Կամո Ցուցուլյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Գայանե Մելքոմ Մելքոմյանը (համաձայնությամբ), Վանո Սիրադեղյանի որդին` Խաչատուր Սիրադեղյանը եւ այլք: Վարչապետի որոշման 2-րդ կետի համաձայն՝ Ֆինանսների նախարարը 20-օրյա ժամկետում պետք է ներկայացնի համապատասխան առաջարկություն հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա: Վանո Սիրադեղյանը մահացել է հոկտեմբերի 15-ին 75 տարեկան հասակում, մահվան հանգամանքները հայտնի չեն։ Նրա կինը՝ Ռուզան Տոնոյանը, ավելի վաղ հայտնել էր, որ Սիրադեղյանի աճյունը Հայաստան կտեղափոխվի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր