00:00:00

Դավիթ Չալոյանը առաջին մեդալն ապահովեց Հայաստանի համար. բռնցքամարտի ԱԱ

00:49, 03 նոյեմբեր 2021 Սպորտ

Սերբիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում այսօր մեկնարկեցին կիսաեզրափակիչ մարտերը: Հայաստանից առաջինը ռինգ մտավ +92 կգ քաշային Դավիթ Չալոյանը: Մեր ծանր քաշային մարզիկն անչափ լարված պայքարում 3:2 հաշվով հաղթեց Ուզբեկստանի ներկայացուցիչ Լազիզբեկ Մուլոջոնովին և ռևանշի հասավ այս տարի բանակային բռնցքամարտիկների աշխարհի առաջնությունում կրած պարտության դիմաց: Կիսաեզրափակիչում նրան սպասվում սկզբունքային մրցամարտ` հանձինս ադրբեջանցի Մահամադ Աբդուլաևի: Նշենք, որ Դավիթ Չալոյանը նվազագույնը Հայաստանի համար ապահովեց բրոնզե մեդալ աշխարհի առաջնությունում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր