00:00:00

Չինաստանն իր քաղաքացիներին կոչ է արել ձմռանն ընդառաջ ամենօրյա անհրաժեշտության ապրանքների պաշար կուտակել

00:40, 03 նոյեմբեր 2021 Հասարակություն

Չինաստանի կառավարությունը իր քաղաքացիներին ասել է, որ արտակարգ իրավիճակների դեպքում պահել ամենօրյա անհրաժեշտության ապրանքների պաշարներ, այն բանից հետո, երբ COVID-19-ի բռնկումներն ու անսովոր հորդառատ անձրևները, որոնք առաջացրել են բանջարեղենի գների աճ, մտահոգություններ են առաջացրել ապարանքների մատակարարման պակասի վերաբերյալ: Ինչպես գրում է Reuters-ը, Չինաստանի առևտրի նախարարության հրահանգը ներքին սոցմեդիայում որոշ մտահոգություններ է առաջացրել առ այն, որ սա կարող է պայմանավորված լինել Թայվանի հետ լարվածության պատճառով, մինչդեռ, ըստ որոշ հաղորդագրությունների, մարդկանց մի մասը շտապել է բրնձի,բուսայուղի և աղի պաշարներ կուտակել: «Հենց որ այս լուրը հայտնի դարձավ, իմ մոտ գտնվող բոլոր ծերերը խուճապի մատնվեցին ու գնացին սուպերմարկետից գնումներ կատարելու»,- գրել է օգտատերերից մեկը չինական Weibo սոցկայքում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր