00:00:00

Մեր ոչ համախմբված ցանկացած քայլ ավելի է բարդացնում առանց այդ էլ բարդ այս իրավիճակը

17:12, 02 նոյեմբեր 2021

 Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «… Ըստ պաշտոնական տեղեկատվության, Հայաստանում՝ այսօր, Covid 19-ից  62  մահ ունենք ․․․ Դիմում եմ, բոլոր այն մարդկանց, ովքեր վստահում  ու հավատում են ինձ, հավատացեք, մեր ոչ համախմբված ցանկացած քայլ ավելի է բարդացնում առանց այդ էլ բարդ այս իրավիճակը։ Սիրելի քաղաքացիներ, այլընտրանք չունենք, և ստեղծված իրավիճակում պարտավոր ենք բոլորս համախմբված, միասնական հաղթահարենք Աշխարհին, այդ թվում նաև մեզ բաժին հասած այս աղետը։ Եվ այսպես, եկեք • սառնասիրտ ու առանց խուճապի կատարենք պատկան մարմինների ցուցումները, • հետևենք, առաջնորդվենք և ի գիտություն ընդունենք միայն հավաստի մասնագիտական  տեղեկատվությանը, • անկախ հայացքներից, տեսակետներից և տարակարծություններից համախմբվենք պետական լիազոր մարմնի շուրջ և կատարենք միայն բուժաշխատողների հորդորները: Հավաստիացնում եմ ձեզ, որ մեր բժիշկները, բուժքույրները, մայրապետերը իրենց պարտքը կատարում են անմնացորդ և վստահ եմ, որ այս անգամ ևս հենց մեր Բուժաշխատողների ջանքերի շնորհիվ կհաղթահարենք մեզ բաժին հասած այս աղետը: Գիտեմ, որ մեր Բուժաշխատողները իրենց գործի գիտակն են և իրենց մասնագիտական ճանապարհին հաղթահարել են բազմաթիվ ծանր փորձություններ: Ուզում եմ, կրկին ևս մեկ անգամ հատուկ շնորհակալություն հայտնեմ, ինչպես միշտ իրենց պարտքն անվերապահորեն կատարող մեր Բուժաշխատողներին…Կեցցեք, դուք: Բոլորիս առողջություն!!! Տեղեկացնեմ նաև, որ «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Covid բաժանմունքում ներկա պահին բուժում է ստանում շուրջ 146 քաղաքացի • Ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում 28 քաղաքացի, • Ծանր վիճակում՝48 քաղաքացի։ Հավելեմ, որ ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 76 քաղաքացներից միայն 1 քաղաքացի ունենք, ով պատվաստված է»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր