- Ահաբեկչությունը շարունակում է մնալ որպես ամենահրատապ գլոբալ հումանիտար մարտահրավեր, որի առաջ հիմա կանգնած է մարդկությունը.
- Մարդկանց 58%-ը ահաբեկչությունը դիտարկում է որպես ամենահրատապ գլոբալ հումանիտար մարտահրավեր, որի առաջ հիմա կանգնած է մարդկությունը. 2017թ. այդ ցուցանիշը63% էր:
- Մարդկանց 52%-ը պատերազմի սպառնալիքը համարում է որպես ամենահրատապ հումանիտար մարտահրավեր. 2017թ. այդ ցուցանիշը41% էր:
- Որպես ամենահրատապ հումանիտար խնդիր բռնի միգրացիան/տեղահանումը նշվել է 34%-ի կողմից՝ նվազելով 8 կետով:
- Հարցվածների միայն 36%-ն է կարծում, որ երեխաների պաշտպանությունը, իսկ 24%-ը, որ կանանց պաշտպանությունը այսօրվա ամենահրատապ գլոբալ հումանիտար մարտահրավերներից են:
- Մարդիկ դեռեւս թյուր պատկերացումներ ունեն փախստականների ճգնաժամի վերաբերյալ.
- Այն երկրները, որոնք մարդիկ կարծում են, թե ընդունել են ամենամեծ թվով փախստականների անցած տասնամյակի ըհնթացքում, հետեւյալն են. Գերմանիա (54%), Ֆրանսիա (30%), Թուրքիա (24%), ԱՄՆ (21%), Իտալիա (21%), Մեծ Բրիտանիայի (15%), Հունաստան (13%), Կանադա (11%), Իսպանիա (10%) եւ Ռուսաստան (9%):
- Ըստ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով հանձնակատարի գրասենյակի՝ 2017թ. թվով ամենաշատ փախստականներ ընդունած երկրներն են. Թուրքիա (2.9 մլն), Պակիստան (1.4 մլն), Լիբանան (1 մլն), Իրան (0.98 մլն), Ուգանդա (0.94 մլն), Եթովպիա (0.791 մլն), Հորդանան (0.685 մլն), Գերմանիա (0.669 մլն), Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն (0.452 մլն) եւ Քենիա (0.451 մլն):
- Մարդկանց 97%-ը չգիտի կամ թերագնահատում է այն իրողությունը, որ տեղահանված մարդկանց մեծամասնությունը (ըստ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով հանձնակատարի գրասենյակի՝ 84%) հյուրընկալվում են զարգացող երկրներում:
- Մարդիկ կարծում են, որ փախստականների 32%-ը 18 տարեկանից փոքր երեխաներ են: Մինչդեռ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով հանձնակատարի գրասենյակի տվյալների համաձայն՝ իրողությունն այլ է՝ փախստականների ընդհանուր թվի 51%-ն են երեխաներ:
- Մարդիկ վերապրում են «ճգնաժամի զգացողության սրում».
- Մարդկանց 61%-ը համաձայն է այն մտքի հետ, որ այսօր աշխարհում չափից շատ հումանիտար ճգնաժամեր կան:
- Մարդկանց 54%-ըկարծում է, որ անընդհատ լսում է միեւնույն պատմությունները փախստականների գլոբալ ճգնաժամի մասին:
- Արդյունքում, առավել հայտնի են ավելի երկարաժամկետ ճգնաժամերը: Մինչ մարդկանց 79%-ը գիտի Սիրիայում քաղաքացիական պատերազմի մասին, 40%-ը տեղյակ չեն Մյանմայում ռոհինջաների հանդեպ բռնաճնշումների մասին:
- Հանրային կարծիքը բաժանված է փախստականների ինտեգրացիայի հարցում.
- Մարդկանց 48%-ը հավատում է, որ փախստականներն արժանի են առավել մեծ աջակցության, քան հիմա ստանում են:
- Այնուամենայնիվ, մարդկանց 47%-ը կարծում է, որ իրենց երկիրն արդեն իսկ ընդունել է չափից շատ փախստականների, եւ միայն 35%-ն է կարծում, որ իրենց երկիրը բավարար քանակությամբ աշխատանք չի տարել փախստականներին օժանդակելու համար:
- Մարդկանց միայն 30%-ն է կարծում, որ իրենց երկիրն ավելի լավն է դառնում, երբ այլ երկրներից մարդիկ գալիս են այդտեղ ապրելու, իսկ մարդկանց 41%-ը վախենում է, որ էթնիկ փոքրամասնությունները իրենց երկրի մշակույթի համար սպառնալիք են:
- Մարդկանց միայն 40%-ն է հավատում, որ փախստականները բերում են նոր ձեռնարկատիրական ոգի ու տնտեսական հմտություններ իրենց երկրի տնտեսության եւ հասարակության համար:
- Արդյունքում, մարդիկ հակված են կարծելու, որ միգրանտները չպետք է հաստատվեն իրենց երկրներում, այլ պետք է նրանց օժանդակել տուն վերադառնալու համար (մարդկանց 76%-ը համաձայն է, որ փախստականներին պետք է վերադառնան իրենց երկրներ այն պահին, երբ հակամարտությունները կավարտվեն):
- Խնդիրը կարգավորելու հարցում համաշխարհային առաջնորդների հանդեպ վստահության վերականգնում.
- Միջազգային հանրությունն ընկալվում է որպես փախստականների ճգնաժամի կարգավորման հարցում լավագույնս դիրքավորված. մարդկանց 79%-ը կարծում է, որ դրանք ունեն հնարավորություն ճգնաժամի կարգավորումը ֆինանսավորելու համար:
- Այնուամենայնիվ, մարդկանց միայն 50%-ն է վստահում միջազգային հանրությանըգլոբալ փախստականների ճգնաժամի պայմաններում ճիշտ մակարդակի/տեսակի հումանիտար օժանդակություն տրամադրելու հարցում:
- Միջազգային առաջնորդների հանդեպ վստահությունը կրկին աճում է փախստականների ճգնաժամի կարգավորման հարցում. անցած տարվա համեմատ աճել է վստահությունը Անգելա Մերկելի (ավելացել է 13 կետով՝ հասնելով 46%-ի), Դոնալդ Թրամփի (ավելացել է 10 կետով՝ հասնելով 40%-ի), Վլադիմիր Պուտինի (ավելացել է 11 կետով՝ հասնելով 35%-ի) եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի (ավելացել է 9 կետով՝ հասնելով 31%-ի) հանդեպ
- Մարդկանց 66%-ը համարում են, որ միջազգային բիզնես կորպորացիաներն ընդունակ են հումանիտար օժանդակություն տրամադրել փախստականների գլոբալ ճգնժամի պայմաններում. Այս պայմաններում Բիլ Գեյթսը (41%) եւ Մարկ Ցուկերբերգը (35%) ամենաբարձր ցուցանիշն են արձանագրել ճգնաժամը կարգավորելու հարցում կարողության առումով
- Հասարակական կազմակերպությունները դիտարկվում են որպես գլոբալ համագործակցության միջնորդներ.
- Մարդկանց 65%-ը համաձայն է, որ աշխարհի շատ հումանիտար մարտահրավերներ շատ ավելի բարդ կլինեին, եթե չլինեին հասարակական կազմակերպությունների ջանքերը:
- Մարդկանց 52%-ը կարծում է, որ միջազգային հասարակական կազմակերպություններըշատ ավելի արդյունավետ են միջազգային հանրության վրա ազդեցություն գործելու տեսանկունից (տեղական հասարակական կազմակարպությունների համեմատ(15%))
- Մարդկանց 40%-ը կարծում է, որ տեղական հասարակական կազմակերպությունները ավելի արդյունավետ են գործում որպես տեղերում փախստականներին օժանդակողներ(միջազգային հասարակական կազմակերպությունների համեմատ (25%))
- Մարդկանց 76%-ը համաձայն է, որ հասարակական կազմակերպություններn իրական ազդեցություն ունեն եւ պետք է համագործակցեն տեղացիների հետ: